Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գայթակղությանը չդիմացողները կպատժվեն

Գայթակղությանը չդիմացողները կպատժվեն

2011-ից համավճարի համակարգը ներդրվելու է հանրապետության բոլոր հիվանդանոցներում։ Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց առողջապահության նախարարության առողջապահական պետական գործակալության տնօրեն Արա Տեր-Գրիգորյանը։

 

Նա հիշեցրեց, որ օրեր առաջ` դեկտեմբերի 1-ից, համավճարի համակարգը ներդրվել է նաև «Նաիրի» ԲԿ-ում և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Ըստ նրա, համավճարի ներդրումն այլ կլինիկաներում շարունակվելու է, քանի որ դրական արդյունք է ունեցել հուլիսի 1-ից «Արաբկիր» ԲԿ-ում համակարգի փորձնական կիրառումը:

Ինչպես նա նշեց, համակարգի ներդրմամբ «Արաբկիր»-ում օրինական դաշտ են բերվել ստվերային գանձումները: Դրա արդյունքում, ըստ Տեր-Գրիգորյանի, բարձրացվել են բժիշկների աշխատավարձերը, ավելացել են հարկերն ու սոցվճարները: Նա նկատեց, որ հաջորդ տարի համակարգը կիրառվելու է անհետաձգելի բուժօգնության և գինեկոլոգիական ծառայությունների համար։

Ա. Տեր-Գրիգորյանը խոսեց համակարգի դրական կողմերից ու նշեց, որ եթե առաջ հիվանդներից ամեն կաբինետում գումար էին պահանջում, հիմա այդպես չի լինի, քանի որ հիվանդը պետք է հաստատագրված գումար վճարի: «Սա հիվանդի և բժշկի միջև արժանապատիվ փոխհարաբերություններ ստեղծելու հնարավորություն կտա: Իսկ այն մասնագետը, ով չի դիմանա գայթակղությանը` կպատժվի: Համակարգի ներդրման դեպքում բժշկին մեկ տուփ կոնֆետ անգամ չպետք է տալ, թեկուզ, եթե նա ուզի»,- ասաց նախարարության ներկայացուցիչը։

Նա նաև նշեց, որ գոյություն ունեն հասարակության մի քանի խմբեր, ում համար համավճարի համակարգը չի գործելու: Այսպիսով` անվճար բուժօգնություն կարող են ստանալ 0-7 տարեկան երեխաները, հաշմանդամները, Հայրենական պատերազմի մասնակիցները, ծնողազուրկ երեխաները, մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացմանը մասնակցած հայ լիկվիդատորները, նպաստից օգտվող քաղաքացիները, բազմազավակ ընտանիքների երեխաները:

 

ԱՆ առողջապահական պետական գործակալության տնօրենը նշեց` հաշվի առնելով այն, որ 0-7 տարեկան երեխաները անվճար բուժօգնություն են ստանալու, 2011-ից «Արաբկիր» ԲԿ-ում այլևս չի կիրառվելու համավճարի համակարգը: Ինչ վերաբերում է ծննդօգնությանը, ապա, այն շարունակելու է անվճար լինել:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ